Հետևեք մեզ։

Առանձին դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում․ Գալյանը՝ 1 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

15:11, 23 մարտ 2026
Առանձին դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում․ Գալյանը՝ 1 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

Առանձին դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով 1 տարեկան երեխայի ծեծի դեպքին ու նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով քրեական օրենսգրքում պատժի փոփոխություններ իրականացնելու մասին հարցին:

«Դրանից ավել ի՞նչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից, մահապատի՞ժ նախատեսվի: Ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրոպայի Խորհուրդը մահապատժից զերծ գոտի են, և մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ կոնվենցիան արգելում է մահապատիժը»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ օրերս հիվանդանոցում մահացավ 1տարեկան 2 ամսական երեխա, ում ծեծի էր ենթարկել խորթ մայրը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները