Հետևեք մեզ։

Համաներում Հայաստանում չի նախատեսվում․ Գալյան

15:58, 23 մարտ 2026
Համաներում Հայաստանում չի նախատեսվում․ Գալյան

Համաներում Հայաստանում չի նախատեսվում։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մենք այն կարծիքն ունենք, որ պետք է պատժից ավելի վաղ ազատվեն այն անձինք, որոնք ավելի պատրաստ են վերադառնալ հասարակություն և չպետք է դա անել անհասցե։ Անհասցե է ավելի շատ համաներումը։ Իհարկե, հանցագործությունների շրջանակ որոշվում է, բայց անհատականացված չէ, կոնկրետ անձանց չենք գնահատում այդ դեպքում, իսկ պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի պարագայում անհատականացված մոտեցում է ցուցաբերվում։

2025-ին պատժից պայմանական վաղակետ ազատվել է 170 անձ, նախորդ տարվա 134-ի կամ 135-ի փոխարեն։ Այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ և նաև ունենք հանձնառություն ակտիվացնել այս ինստիտուտը և լավարկել, որպեսզի առաջիկայում ավելի մեծ քանակությամբ անձինք ազատվեն կամ կարողանան հավակնել ազատվել պատժից»,– ընդգծեց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները