Հետևեք մեզ։

Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

16:38, 23 մարտ 2026
Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Կասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Անհամապատասխանությունների փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:

«Սննդամթերքի պահեստի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից։ Խոհանոցի առաստաղը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի և նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը»,-  հայտնում են ՍԱՏՄ-ից։ 

 

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները