Հետևեք մեզ։

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

16:49, 23 մարտ 2026
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև», - ասվում է հաղորդագրության մեջ։

Քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի, տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Վերլուծական

Ամենաընթերցվածները