Հետևեք մեզ։

Անկախ քո քաղաքական կողմնորոշումից, նախասիրություններից, դու պարտավոր ես գործել քո երդմանը համապատասխան․ Վլադիմիր Վարդանյան

11:21, 24 մարտ 2026
Անկախ քո քաղաքական կողմնորոշումից, նախասիրություններից, դու պարտավոր ես գործել քո երդմանը համապատասխան․ Վլադիմիր Վարդանյան

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը քաղաքական պաշտոնից հետո ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու հարցում քաղաքական կողմնապահության ռիսկեր տեսնում է, սակայն կարևոր է համարում ՍԴ դատավորի երդմանը հավատարիմ մնալը:

Այս մասին Վարդանյանն ասաց Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնում իր ընտրության հարցի քննարկման ընթացքում:

«Ես արդեն 7 տարի է խորհրդարանում եմ, և մեզնից յուրաքանչյուրը գտնվում է երդման ներքո և այդ երդման տեքստում կա հստակ պահանջ՝ պահպանել ՀՀ Սահմանադրությունը, երդման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ և, անկախ քո քաղաքական կողմնորոշումից, նախասիրություններից, դու պարտավոր ես գործել քո երդմանը համապատասխան»,- ասաց Վարդանյանը:

 

Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները