«Քաղաքական գործիչները կարողանում են քաղաքական վերլուծություններ անել, իսկ երկրի վարչապետը, ունենալով ինֆորմացիա, կարող է նաև նման կանխատեսում անել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարութոյանը, որ եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին պատերազմ կլինի։
Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիրներն էլ են հայտարարում, որ պատերազմ է, բայց հենց վարչապետն ասաց՝ զարմանք առաջացավ։
«Մարդիկ մեզ ասում են շնորհակալություն խաղաղության համար, որովհետև մարդկանց երեխաները չեն մահանում, չեն գնում սահման, մարդն ավելի քիչ է անհանգիստ, երբ իր երեխան զորակոչվում է բանակ և այլն»,- ընդգծեց նա։
Սիմոնյանն ասաց, թե մարդիկ մոտենում են իրենց ու ասում՝ «սրանց էջը փակեք, պրծնենք»։
Նա հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խաղաղության կուսակցություն է, իսկ մնացածը՝ մեծամասնությունը, հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են։