Հետևեք մեզ։

Ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

11:59, 24 մարտ 2026
Ծննդկանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հանրապետական ծննդատանը օրեր առաջ ծննդկանի մահվան դեպք է արձանագրվել։
24Newsն Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:

«Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է:
Ցավալի կորուստ է, վշտակցում ենք ընտանիքին և հարազատներին»,-նշեցին նախարարությունից:

Քննչական կոմիտեից ի պատասխան 24News-ի հարցման՝ նշեցին, որ 2026 թվականի մարտի 22-ին ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները