Հետևեք մեզ։

Քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է Երևանի քաղաքապետարանի ապամոնտաժման աշխատանքներ կատարող անձանց

12:08, 24 մարտ 2026
Քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է Երևանի քաղաքապետարանի ապամոնտաժման աշխատանքներ կատարող անձանց
Մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
 
Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները