Վարչապետը արդեն մի ամիս է փողոցում է, առաջարկում եմ Ռոբերտ Քոչարյանն էլ դուրս գա ուղիղ եթերում շփվի մարդկանց հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե ռեյտինգի խնդիր ունի՞ Փաշինյանը, ինչու եք անհանգստացած՝ Սիմոնյանը պատասխանեց. «Գուցե ռեյտինգի խնդիր ունի, իսկ Քոչարյանն ընդհանրապես ռեյտինգ չունի։ Մենք անհանգստացած չենք, տժժում ենք, ես անձամբ տժժում եմ մնացածի վրա»։
Նա նշեց, որ երևանյան հանդիպումը ցույց տվեց, որ ունեն համակիրներ։