Հետևեք մեզ։

Բաքվի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը․ Գառնիկ Դանիելյան

14:05, 24 մարտ 2026
Բաքվի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը․ Գառնիկ Դանիելյան

Բաքվի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ո՞րտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դա կարա մեկ բան նշանակի, միգուցե կան պայմանավորվածություններ, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ և գիտեն հստակ օրն ու ժամը պատերազմի։

 

Եթե խոսում են զոհերից, ապա գնացեք և զոհերի վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք, քանի պատերազմ է եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրքներ են եղել և այն թեզն, թե իբր նախկինում հաղթանակած նախագահներն են Արցախը հանձնել, տխմարագույն թեզ է։ Այդ մարդկանց հերոսական ուղղու շնորհիվ Արցախի տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք է եղել, բա էդ, որ տվել էին Արցախը, որտե՞ղ էին նուռը գրկած նկարում»,- ասաց նա։

Նա նշեց, որ իշխանությունները խրոնիկ ստախոսներ են, առավոտյան և երեկոյան տարբեր բաներ կարող են ասել, այդպես էլ բանակցում են։ Նա նշեց, որ ինչպես իրենց ավտոբուսնա, այդպես էլ կառավարման համակարգն է, «գժի տեղ դրած» բանակցելով հաջողության չեն հասնի։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները