Առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ.Շահվերդյան) քիչ առաջ բավարարեց մեր միջնորդությունը. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով. հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Սամսոնյանը ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը)։