Հետևեք մեզ։

Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից․ Պուտինը դիմել է զինվորականներին

14:55, 27 հունիս 2023
Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից․ Պուտինը դիմել է զինվորականներին

Զինված ապստամբության փորձի ժամանակ ռուս զինծառայողները և իրավապահ մարմինների աշխատակիցները ջանքեր են գործադրել մարդկանց անվտանգությունը պաշտպանելու համար և իրականում երկիրը փրկել են քաղաքացիական պատերազմից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում են վերջին իրադարձությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներն ու մարտիկները։

 

«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը, փրկեցիք մեր հայրենիքը ցնցումներից, փաստացի դադարեցրեցիք քաղաքացիական պատերազմը»,- ասել է Պուտինը։

 

ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՊՆ, Ազգային գվարդիայի ստորաբաժանումները, ՆԳՆ աշխատակիցները և հատուկ ծառայությունները «ապահովում են վերահսկողության կարևորագույն կենտրոնների՝ ռազմավարական, այդ թվում՝ պաշտպանական օբյեկտների վրա»։


«Մենք ստիպված չենք եղել մարտական ստորաբաժանումները հեռացնել հատուկ ռազմական օպերացիայի գոտուց»,- ընդգծել է Պուտինը։