Հետևեք մեզ։

ՀՀ ԱԺ նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

14:54, 24 մարտ 2026
ՀՀ ԱԺ նախագահն ու Կորեայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները