Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ 67 կողմ, 0 դեմ ձայներով:
Հիշեցնենք՝ նա մինչև վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։
Ավելի վաղ Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը: