Հետևեք մեզ։

Քյարամյանի հրամանով՝ երկու քննիչ պաշտոնազրկվել է

15:45, 27 հունիս 2023
Քյարամյանի հրամանով՝ երկու քննիչ պաշտոնազրկվել է


ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը՝ համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի` քննիչների նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։


Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը մեկ քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձը, առանց հարգելի պատճառի, պարբերաբար չի ներկայացել աշխատանքի:


Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։
Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։