Իրենց ինչ կա, իրենք ինչ կուզեն՝ կասեն, քաղաքային պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սեպտեմբերին լինելու է պատերազմ, եթե իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։
Հարցին, թե որևէ մեկն իրավունք ունի՞ փակելու Արցախ վերադարձի էջը, Սերժ Սարգսյանն արձագանքեց.
«Իհարկե՛ չէ»։
Նա նաև հավելեց, որ ընդդիմադիր դաշտը չեն կարող պառակտել և նշեց, որ մնացած հարցերին կպատասխանի ՀՀԿ համագումարի ժամանակ։