Ես կարծում եմ, որ մարդկային դաստիարակության կարևորագույն կետերից մեկը ներողություն խնդրելու ունակությունն է և ես հպարտ եմ, որ վարչապետն այդ ներողությունը խնդրել է։ Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած դեպքի մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նշում է՝ նման տոնով խոսելը նշանակում է դաստիարակության՝ հայկական կոդի բացակայություն։
Ես հպարտ եմ, որ վարչապետը ներողություն է խնդրել․ Ռուբինյանը՝ մետրոյի միջադեպի մասին
14:18, 25 մարտ 2026