Հայաստանից Իրան մարդասիրական օգնությունը Երևանի նախաձեռնությունն էր, @ArmeniaSputnik–ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։
Թեհրանը մարդասիրական օգնություն չի խնդրել, դա բարեկամ պետության կողմից արված ժեստ էր, ասաց Խալիլ Շիրղոլամին։
«Որևէ ճգնաժամային վիճակ և մարդասիրական օգնության կարիք այս պահին Իրանում գոյություն չունի։ Նաև հատուկ ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության ժողովրդի արձագանքը` Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց իր համերաշխությունը, ապրումակցումը Իրանի նկատմամբ։ Մենք սա շատ գնահատում ենք, և սա մեզ համար այս դժվարին պահին շատ մեծ նշանակություն ունի»։
Հայաստանից Իրան մարդասիրական օգնությունը Երևանի նախաձեռնությունն էր. ՀՀ–ում Իրանի դեսպան
16:20, 25 մարտ 2026