Հետևեք մեզ։

Արցախ-Աբխազիա ֆուտբոլային հանդիպումը տեղի չի ունենա

17:01, 27 հունիս 2023
Արցախ-Աբխազիա ֆուտբոլային հանդիպումը տեղի չի ունենա

Շրջափակման պատճառով Արցախի ֆուտբոլի հավաքականը չի մասնակցի Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների կոնֆեդերացիայի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական հանդիպմանը: Արցախ-Աբխազիա ֆուտբոլային խաղը պետք է տեղի ունենա հուլիսի 10-ին, Սուխումի Դինամո մարզադաշտում: Հավաքականը հնարավոր է դուրս մնա Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից, որը կանցկացվի 2024-ին թվականին, Հյուսիսային Իրաքում, հայտնում են Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայից։