Հետևեք մեզ։

Եթե վերադարձի օրակարգերի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Փաշինյան

12:15, 26 մարտ 2026
Եթե վերադարձի օրակարգերի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Փաշինյան

Եթե վերադարձի օրակարգերի թափանիվը պտտենք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կոչ արեց «խաղաղվել ու վերջապես տնավորվել»։

«Խոսքը միայն Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին չէ։

Խոսքը ընդհանրապես մեր մասին է՝ Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի մասին։ Երբ տարիներ առաջ ասում էինք, որ պետք է մեր նավը հասցնենք խաղաղ նավահանգիստ, այսօր կարող ենք ասել՝ հասցրել ենք։ Բայց կա մի կարևոր բան․ այդ նավի ուղևորներն էլ պետք է խաղաղվեն»։

«Այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի, հակառակ դեպքում, երբ մեր տարածաշրջանում վերադարձի թափանիվը պտտեցինք՝ տարածաշրջանից «մեծ կտորն ականջն է մնալու» ու դրա մեջ գիտենք, թե ամենաշատն ով է տուժողը լինում»,- հայտարարեց Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները