Հետևեք մեզ։

Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. զգուշացում

12:45, 26 մարտ 2026
Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. զգուշացում

Հարգելի՛ քաղաքացիներ,

Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների։ Տեղեկացնում է ՆԳՆ-ն։

Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր պատրվակներով փորձում են համոզել, որ Ձեր բանկային հաշիվներից գումար հանեք և փոխանցեք իրենց տրամադրած հաշվեհամարներին՝ հաճախ նաև կրիպտոակտիվների տեսքով։

Մի՛ վստահեք նման զանգերին կամ հաղորդագրություններին։ Եթե ստանում եք նման զանգ, անմիջապես դադարեցրեք խոսակցությունը և դիմեք ՆԳՆ ոստիկանություն։

Հիշե՛ք՝ ոչ մի պետական մարմին կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսով փոխանցել Ձեր գումարները այլ հաշվեհամարների։

Զգոնությունը Ձեր լավագույն պաշտպանությունն է։    
                                             

Վերլուծական

Ամենաընթերցվածները