Իսկ այդ միֆերը՝ Ղարաբաղում կռվել են մինչև վերջ և այլն, իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք: Ես համոզված եմ այս խմորը շատ ջուր կտանի, կսպասենք, որ լավ տանի, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ, սուտ է, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են. այս մասին այսօր կայացած ճեպաղրույցում ասել է Փաշինյանը։
«Հետախուզության տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված»,-նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ Ղարաբաղում իրականացրին իշխանափոխություն, շնորհավորում էին իրար, ու հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այն, ինչ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։