Հետևեք մեզ։

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան․ Փաշինյան

13:11, 26 մարտ 2026
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան․ Փաշինյան

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած ռազմատեխնիկան, տեղեկությունը լրագրողներին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե դա ոչ թե զորահանդես է, այլ՝ հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։

«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու, մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները