«Ես այդ խոսույթը վնասակար եմ համարում։ Կարող ենք ասել էթնիկ զտում, հայելային ստանանք՝ էթնիկ զտում խոսույթը, հետո՝ ցեղասպանություն։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չէ, իմ հոգսն այն է, թե ինչ անենք, որ Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն, աշխատանք, անվտանգություն, ազատություն ունենա»․այս մասին ասաց Փաշինյանը ՝անդարադառնոլով հարցին՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանն էթնիկ զտում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։
Փաշինյանն ասաց, թե որպես ՀՀ վարչապետ ընդհանրապես հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից։
«Ընդհանրապես հրաժարվում եմ, այսպես կոչված, պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու»։
Նա նշեց՝ ինչքան գնանք պատմական արդարության հետևից, առերեսվելու ենք պատմական անարդարությունների։