Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, ապա իշխանությունները կրկին հանրաքվե կանցկացնեն, ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետը։
«Որ մենք ունենաք նոր Սահմանադրություն, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին, մեզ է պետք առաջին հերթին։ Որովհետև դա նշանակում է էս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Եթե մենք մեր սոցիալ-հոգեբանական մտածողության մեջ դնելու ենք էն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը և գնալու ենք ու իրականացնելու ենք մեր պատկերացրած, հռչակագրի պատկերացրած Արևմտյան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և այլ ռազմավարությունները, դա նշանակում է օրակարգ ձևակերպել Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին»,- ասաց Փաշինյանը։