Հետևեք մեզ։

Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել պայմաններ, որ մարդիկ ապրեն, աշխատեն ու զարգանան իրենց հայրենիքում․ Գագիկ Ծառուկյանը լսել է արմավիրցիների առաջարկները (տեսանյութ)

14:51, 26 մարտ 2026
Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մի շարք համայնքներում՝ լսելու մարդկանց խնդիրներն ու առաջարկները․ հայտնել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
 
«Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ։
Մարդիկ ուզում են մնալ իրենց հողում, բայց բախվում են լուրջ խնդիրների՝ ոռոգման ջրի հարց, բերքի իրացման դժվարություններ և վարկային ծանր բեռ։
Սրանք համակարգային խնդիրներ են, որոնք պահանջում են հստակ լուծումներ։
 
Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել պայմաններ, որ մարդիկ ապրեն, աշխատեն ու զարգանան իրենց հայրենիքում։
Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները