Հետևեք մեզ։

Կառավարությունը սահմանել է զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը

15:19, 26 մարտ 2026
Կառավարությունը սահմանել է զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը

Գործադիրը սահմանել է Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը։ Այն նախատեսում է որակավորման երեք հիմնական ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։

 

Որոշման նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։ Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները