Զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին դատախազությանը՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործության համար։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իրավապահ մարմինների անունից խնդրեց Փաշինյանին օգտվել սահմանդրական՝ լռելու իրավունքից, քանի որ իրավաբաններն արդեն չեն հասցնում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
«Մեր գրասենյակը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 3-րդ հաղորդումն է ներկայացնում։ Երեկ ԱԺ—ում հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը նշել էր, թե գնացել են գիտակցված զոհողությունների՝ փրկության համար։
Այսինքն` ընդունեց, որ այն, ինչ կատարվել է 2020թ-ին պատերազմի ընթացքում՝ իր դիտավորյալ զոհողությունն է»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։