44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ է խոսել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ․
«Իմ՝ վարչապետ դառնալուց հետո՝ 2018-ին, երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել, հետագայում հարց եղավ, թե ինչ է ինքը ինձ ասել, ես ասեցի՝ ասել է հողերը տուր, իրենք էլ հերքեցին: Դա էլ այդտեղ փակեցին, գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին իրենք, ես սուտ դուրս եկա, փաստորեն ինքն էլ չի ասել այդպիսի բան»,-ասաց նա: