MakaryanNews-ի տեղեկություններով` Վարդենիսում այսօր 3 պահեստազորայիններ են դանակահարվել։
Այս առնչությամբ ՊՆ-ից հայտնում են. «Վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: Նախաձեռնվել է վարույթ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»: