Հետևեք մեզ։

Առատ տեղումների հետևանքով սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում

21:29, 26 մարտ 2026
Առատ տեղումների հետևանքով սպասվում է գետերի ջրի ելքերի մեծացում

Ուշադրություն․ Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսում է առատ տեղումներ և Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ջրի ելքերի մեծացում։ 

 

Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց: Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները