Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե երեկվա միջադեպը կազմակերպված է եղել։
«Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշեց, թե եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իր գործողությունների մեջ ինչ-որ բան կա՝ վստահ է՝ գործի կանցնեն։
«Իսկ եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ բան կա՝ իրենք կգործեն»,- նշեց ԱԺ նախագահը։
«Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»,- ընդծեց նա։
Հիշեցնենք՝ երեկ հերթական աղմկահարույց միջադեպն էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, ինքը ևս հայհոյել էր նրան։