Արմավիրի մարզում հանդիպումները շարունակվում են. այս մասին հայտնում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Մուսալեռ, Արևաշատ և Պտղունք համայնքներում մարդիկ անկեղծորեն ներկայացնում են իրենց հուզող խնդիրները՝ սոցիալական պայմաններից ու գյուղատնտեսությունից մինչև սպորտային ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն։
Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ»։