Մի՛ վախեցեք, այդքան սարսափելի չէ, ասեք՝ Ռուսաստան, Ռու-սաս-տան». ԱԺ-ում դիմելով իշխող ուժին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով հիբրիդային պատերազմի մասին հայտարարությանը, մասնավորապես, Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանը, թե կոնկրետ երկրի կողմից միջամտության փորձ են արձանագրել։
«Արտաքին հետախուզական ծառայությունը կոնկրետ հայտարարություն է հրապարակել, որ կոնկրետ երկրի ուժային կառույցի միջամտության փորձ ենք արձանագրել։ Հիմա երկրի անուն չտալու իմաստը ո՞րն է․ էս հո Հարրի Փոթե՞րը չի, որ Վոլդեմորտի անունը չեն տալիս, թողնում են մանևրելու հնարավորություն, որպեսզի գնան Բրյուսել, աջակցություն փորձեն ստանալ՝ մատնանշելով, որ սպառնալիք կա ՌԴ-ից, և գնան ՌԴ ու աջակցություն փորձեն ստանալ՝ ասեն, որ, չէ՛, այդ հայտարարությունները նրանց դեմ չեն։ Որևէ հարցում չկա սկզբունքայնություն, կա խաբել, չեն տալիս, որ չլինի որևէ կոնկրետություն։ Եթե ուղիղ ասենք, գիտեն, որ դրան արձագանք պիտի լինի»,- ասաց նա։