Հետևեք մեզ։

Կուսակցությունում վարչապետը սիրելիներ և չսիրելիներ չունի, մենք բոլորս սիրելիներ ենք բոլորիս համար, բոլորս բոլորիս վստահում ենք. Արթուր Հովհաննիսյան

13:13, 27 մարտ 2026
Կուսակցությունում վարչապետը սիրելիներ և չսիրելիներ չունի, մենք բոլորս սիրելիներ ենք բոլորիս համար, բոլորս բոլորիս վստահում ենք. Արթուր Հովհաննիսյան

Քվեարկությունը գաղտնի է, բայց մեր քաղաքական թիմի առաջնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և բնական է, որ ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ 100% ով վարչապետ Նիկոլ Փաշինյան է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔՊ համաժողովում անցկացվող ընտրություններին, որտեղ որոշվում է ՔՊ վարչապետի թեկնածուն և ցուցակի առաջին 50 համարների դիրքը։

Հովհաննիսյանը սուտ որակեց հրապարակումները, թե ՔՊ–ի ներսում քվեարկության արդյունքները կեղծվել են. «ՔՊ կուսակցության ներքին ընտրությունները անցնում են գերթափանցիկ մթնոլորտում և որևէ խախտումներ չեն արձանագրվել։ Եթե դուք նկատի ունեք նախորդ վարչության ընտրության վերահաշվարկը, ապա մենք բազմիցս ենք դրա մասին խոսել։ Եղել են տեխնիկական խնդիրներ, քանի որ առաջին անգամ մենք փորձում էինք թվային տեխնոլոգիաների կիրառմամբ հաշվարկն իրականացնել և ևս մեկ անգամ հաշվել ենք, որ բոլորս հանգիստ լինենք, վստահ լինենք, որ սարքը ամեն բան ճիշտ է հաշվել»։

Դիտարկմանը, որ ընդդիմախոսները ասում են, սա Նիկոլ Փաշինյանի սիրելիների և ոչ սիրելիների ընտրություն է, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ընդդիմությունը իր արշինով է չափում ամեն ինչ։ Մենք հրապարակային քարոզարշավ ենք իրականացնում, պատվիրակները մտնում են փակ գաղտնի ռեժիմով ընտրություն ենք իրականացնում, և այստեղ հնարավոր չի կանխորոշել, թե ինչ կլինի, հնարավոր հնարավոր չի դասավորել սիրելիներին և չսիրելիներին։ Կուսակցությունում վարչապետը սիրելիներ և չսիրելիներ չունի, մենք բոլորս սիրելիներ ենք բոլորիս համար, բոլորս բոլորիս վստահում ենք, մեկ ամուր մեծ թիմ ենք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները