Հետևեք մեզ։

Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Անտոնիու Կոշտան՝ ՀՀ-ԵՄ սպասվելիք գագաթնաժողովի մասին

13:21, 27 մարտ 2026
Ակնկալում ենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացում․ Անտոնիու Կոշտան՝ ՀՀ-ԵՄ սպասվելիք գագաթնաժողովի մասին

Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և Բրյուսելն ակնկալում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նա հիշեցրել է, որ Երևանում մայիսի 4-5-ը կանցկացվի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։  

«Ես անհամբեր սպասում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանը Եվրոպական միության մտերիմ գործընկերն է, և մենք ակնկալում ենք այս հարաբերությունների խորացում»,-գրել է ԵՄ խորհրդի նախագահը։

Նա մատնանշել է, որ Հայաստանին ու Եվրամիությանը միավորում են ընդհանուր արժեքները և միջազգային իրավունքի ու կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս X-ի իր միկրոբլոգուջմ անդրադարձել է Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին։

«Երևանը մայիսի 4-5-ը կհյուրընկալի Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Ես անհամբեր սպասում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հյուրընկալելուն։ Մենք հանձնառու ենք գործընկերության հետագա ամրապնդմանը՝ առաջնորդվելով մեր ռազմավարական օրակարգով»,- գրել է Փաշինյանը։  

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները