Հետևեք մեզ։

Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հարակից ձորակում հայտնաբերվել է թակարդի մեջ ընկած Բեզոարյան այծ

16:12, 27 մարտ 2026
Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հարակից ձորակում հայտնաբերվել է թակարդի մեջ ընկած Բեզոարյան այծ
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահը, իր ամենօրյա վերահսկողական շրջայցի ընթացքում, Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հարակից ձորակում հայտնաբերել է թակարդի մեջ ընկած Բեզոարյան այծ (Capra aegagrus)։
 
 
Կենդանին երիտասարդ էգ է եղել։ Ցավոք, թակարդում հայտնվելու և ստացած վնասվածքների հետևանքով կենդանին անկել է։ Թեպետ դեպքի վայրը CWR պահպանվող տարածքից դուրս է, մեր անտառապահներն անմիջապես արձագանքել են և ահազանգել ԲԸՏՄ-ի Վայոց ձորի մարզային բաժին, ինչպես նաև Էկոպարեկային ծառայություն :
 
 
Հիշեցնում ենք, որ Բեզոարյան այծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այս տեսակի նկատմամբ ցանկացած ապօրինի գործողություն, այդ թվում՝ թակարդների տեղադրումը, առաջացնում է քրեական և վարչական լուրջ պատասխանատվություն։
 
 
 FPWC-ն շարունակում է պայքարել որսագողության և ապօրինի թակարդների դեմ։ Նման դեպքերը ևս մեկ անգամ փաստում են, թե որքան կարևոր է շուրջօրյա վերահսկողությունը և հանրության իրազեկվածությունը՝ մեր բնության եզակի տեսակները պահպանելու համար։
Այս լուսանկարները հրապարակվում են որսագողության և ապօրինի թակարդների իրական վտանգի մասին իրազեկելու և նման դեպքերը կանխարգելելու նպատակով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները