Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև մարտի 26-ին ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե։
«Մարտի 26-ին Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ազգային ժողովի շենքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, փոխադարձ հայհոյանքներով ուղեկցվող միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև։