Հետևեք մեզ։

3 անձ կասկածվում են «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ. ՆԳՆ

10:40, 28 մարտ 2026
3 անձ կասկածվում են «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ. ՆԳՆ

3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ նախաձեռնվել է քրեական վարույթ «Կանազ» մշակույթի տան հրդեհի դեպքի առթիվ:

ՔԿ-ից հայտնում են՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։

Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները