Հետևեք մեզ։

Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. Sputnik Արմենիա

10:55, 28 մարտ 2026
Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը սրտի խնդիրներ ունի, նա հետազոտվելու է. Sputnik Արմենիա
Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանի (ունի Հայաստանի և Լիբանանի քաղաքացիություն) առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, մարտի 30-ին նրան սրտի կատետերիզացիա կանեն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Նրա խոսքով՝ Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
 
«Միջամտությունից հետո նախատեսվում է նրան հիվանդանոց տեղափոխել՝ ոսկրային խնդիրները բուժելու համար։ Նա դժվարությամբ է տեղաշարժվում, քայլում է հենակների օգնությամբ։ Կալցիումի կուտակումները սաստիկ ցավեր են պատճառում»,-ասել է Լինդան։
Երբ նրան նոր էին ազատել գերությունից, նկատվում էր միայն զարկերակային ճնշման բարձրացում և ընդհանուր վիճակն այդքան ծանր չէր թվում։ Սակայն վերջին շրջանում նրա վիճակը կտրուկ վատացել է։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Վերլուծական

Ամենաընթերցվածները