Հետևեք մեզ։

Աշխեն Ալեքսանյանը ոչ թե արդարացվել է, այլ փոխվել է նրա արարքին տրված իրավական գնահատականը, և խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ. ԲԴԽ խոսնակ

12:35, 28 մարտ 2026
Աշխեն Ալեքսանյանը ոչ թե արդարացվել է, այլ փոխվել է նրա արարքին տրված իրավական գնահատականը, և խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ. ԲԴԽ խոսնակ

Աշխեն Ալեքսանյանը ոչ թե արդարացվել է, այլ փոխվել է նրա արարքին տրված իրավական գնահատականը, և խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ․ պարզաբանում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը։

 

«Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։ Մեղադրական վերդիկտ կայացվելու պայմաններում մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները