Հետևեք մեզ։

Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար հատկացվել է շուրջ 6 միլիոն դոլար. Փաշինյան

13:21, 28 մարտ 2026
Ջենիֆեր Լոպեսի  համերգի կազմակերպման համար հատկացվել է շուրջ 6 միլիոն դոլար. Փաշինյան

Հայաստանում անցկացվող մշակութային միջոցառումների, այդ թվում՝ միջազգային աստղերի համերգների համար կատարվող պետական ծախսերը դիտարկվում են որպես ներդրում, որոնք նպաստում են տնտեսական ակտիվությանը և պետական եկամուտների աճին։

Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում վարչապետը պատասխանեց այն դիտարկմանը, թե պետությունը մեծ միջոցներ է ծախսում ճոխ միջոցառումների վրա՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները տնտեսական էֆեկտ են ապահովում։

Փաշինյանը հիշեցրել է, որ նախկինում նախատեսված էր ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որը հետաձգվել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների պատճառով, սակայն հետագայում կազմակերպվել է այլ համերգ։

«Այն ընկերությունը, որը պետք է Սնուփ Դոգի համերգը կազմակերպեր, առաջարկեց նույն գումարի դիմաց այլ համերգ կազմակերպել, և արդյունքում պայմանավորվեց Ջենիֆեր Լոպեսի հետ»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ համերգի կազմակերպման համար հատկացվել է շուրջ 6 միլիոն դոլար, սակայն դրա արդյունքում Հայաստան է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները