Հետևեք մեզ։

Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի  համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. ի՞նչ է քննարկվել (լուսանկարներ)

21:13, 28 մարտ 2026
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի  համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. ի՞նչ է քննարկվել (լուսանկարներ)

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի  համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Մի քանի ժամ շարունակ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ  քննարկում էին  «Առաջարկ Հայաստանին»  ծրագիրն ու այն առավել հասցեական դարձնելու ուղիները: Խորհրդի  անդամներն այս ամիսների ընթացքում իրենց մասնագիտական ներուժն ու պոտենցիալն օգտագործել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն  առավելագույնս համապարփակ ու բովանդակային դարձնելու ուղղությամբ և այսօր արդեն կարելի է ասել, որ այն արդեն ժողովրդական ծրագիր է դարձել։  

Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը.

 

«Այսօրվա քննարկումը նվիրված էր մի քանի առանցքային ոլորտների խնդիրներին՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն:  Ելույթների համար ժամանակային սահմանափակում չլինելու շնորհիվ ձևավորվել էր ազատ ու փոխադարձ վստահության միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու նախանշվում առաջիկա անելիքներ: 

 

Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական  նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով  լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով:  Երբ մասնագիտական միտքն ու պատասխանատվությունը միավորվում են  ի շահ հայրենիքի՝  արդյունքները չեն ուշանում»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները