Լուկաշենկոն խնդրել է իրեն միջնորդ չանվանել «Վագներ»-ի ապստամբության փորձի պատմության մեջ.
«Ես միջնորդ չեմ: Ես նույնքան մասնակից եմ այդ իրադարձություններին, որքան նախագահ Պուտինը: Որովհետև սա մեր հայրենիքն է: Կրկնում եմ: Հետևաբար, եթե Ռուսաստանում ինչ-որ մեկը, ինչպես ես եմ լսում, խոսում է Լուկաշենկոյի միջնորդության մասին։ Ոչ մի միջնորդություն, խնդիրը մերն է, իմը, ինչպես նաև նախագահ Պուտինին և ռուսներինը»,- նրա խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։