Հետևեք մեզ։

Երաշխավորված խաղաղություն, խոշոր տնտեսական ներդրումային ծրագրեր, հնարավորություն՝ երիտասարդներին․ կայացել է «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ)

11:52, 30 մարտ 2026
Ամիսների աշխատանքից հետո կայացել է «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը։
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը վերկուսակցական հարթակ է, որը միավորում է տարբեր մտածողություններ, փորձ ու տեսակետներ։ Այստեղ յուրաքանչյուր միտք կարևոր է, յուրաքանչյուր կարծիք՝ լսելի ու արժեքավոր։
 
Քննարկումների, առաջարկների ու համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է ծրագիր, որը ծնվել է մարդկանցից և ուղղված է նրանց արժանապատիվ կյանքի ապահովմանը։
Առաջիկայում թիմի անդամներն ու խորհրդանշական գնացքը շրջելու են հանրապետության բոլոր մարզերում՝ յուրաքանչյուր համայնք հասցնելով մեր հայրենակիցների մասնակցությամբ ձևավորված լուծումները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները