Հետևեք մեզ։

Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված տղաներին դեռ մեղադրանք չի առաջադրվել․ ՔԿ

13:15, 30 մարտ 2026
Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված տղաներին դեռ մեղադրանք չի առաջադրվել․ ՔԿ

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած միջադեպի առթիվ ձերբակալված տղաներին դեռ մեղադրանք չի առաջադրվել։

Քննիչը դեռևս խափանման միջոցի միջնորդություն չի ներկայացրել։ Ձերբակալված անձինք գտնվում են ՁՊՎ-ում։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ մամուլում տարածվող այն տեղեկությունը, որ վերջիններս անչափահաս են, չի համապատասխանում իրականությանը․ «Տղաները դպրոցական են, բայց 19 տարեկան»։

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Ծաղկազարդին նվիրված պատարագին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ քաղաքացիներից մեկը փորձեց մոտենալ նրան, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին, և իրարանցում առաջացավ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները