Հետևեք մեզ։

Դատարանը մերժել է գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի դեմ ներկայացված դատախազության հայցը

15:39, 30 մարտ 2026
Դատարանը մերժել է գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի դեմ ներկայացված դատախազության հայցը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռ. Ավագյանի, վճռել է մերժել ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ նախագահի նախկին գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ, «Գել» մականունով հայտնի գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի դեմ ներկայացված հայցադիմումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված հակակոռուպցիոն դատարանի գործը:

Մասնավորապես, նախորդ տարվա հունիսին դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և Գարեգին Գաբրիելյանի միջև հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Գարեգին Գաբրիելյանին հատուցել դրա արժեքը: Խոսքը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից 0.2092 հա մակերեսով հողամասի մասին է, որը պաշտպանության նախարարությունը 2005 թվականին 18,8 մլն դրամով վաճառել էր Գաբրիելյանին: Վերջինս ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթի շրջանակներում դեռևս 2022 թվականի օգոստոսին որպես վկա հարցաքննվել է և հայտնել, որ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում 2005 թվականի ընթացքում մոտ 2000 քմ չափերի հողատարածքը գնել է պաշտպանության նախարարությունից, որը որոշակի ժամանակ հետո կրկին վաճառվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները