Հետևեք մեզ։

Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր

21:25, 30 մարտ 2026
Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է անցկացրել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ:

 

՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նախարար Միրզոյանը, Նիդերլանդների գործընկերոջը շնորհավորելով ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթել է հաջողություն և ընդգծել Նիդերլանդների հետ գործընկերությունը հետևողականորեն զարգացնելու հարցում ՀՀ մոտեցումները

Նշվում է, որ նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:

 

«Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին»,-ասված է ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

 

Արարատ Միրզոյանը և Թոմ Բերենդսենը մտքեր են փոխանակել նաև ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմների շուրջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները