Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին. Ժաննա Ալեքսանյան

22:44, 30 մարտ 2026
Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին։ Նախ դու ես պատարագին քո ուշացած ու չնախազգուշավրած այցով անհարմարություններ պատճառել հավատավոր և աղոթող ժողովրդին ու դրա համար արժեր ներողություն խնդրել ժողովրդից, ինչպես մետրոյի միջադեպի դեպքում։ Եվ էլի մետրոյի միջադեպի նմանությամբ քեզ մոտ հրավիրիր տղաներին և հայրաբար զրուցիր նրանց հետ, անձամբ համոզվիր, իրոք ուզում էին քեզ հարվածել, թե՝ ոչ։ Գուցե դու պատեհ առիթ կունենաս բացատրություններ տալու և բացառելու նման միջադեպերի կրկնությունը։ եթե, իհարկե, ուզում ես բացառել»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները