Հետևեք մեզ։

Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

10:15, 31 մարտ 2026
Ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը հայտնվել է «Opel»-ի վրա

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ

Վերլուծական

Ամենաընթերցվածները